Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Օգնենք եզդիներին

Օգնենք եզդիներին
27.09.2014 | 12:39

«Օգնիր եզդիներին» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպում է մարդասիրական օգնության հավաքագրում Իրաքի հյուսիսում իսլամիստական զինված ուժերի կողմից բռնություների ենթարկված և փախստական դարձած եզդի ժողովրդին ուղարկելու համար: Նախաձեռնությունը կոչ է անում բոլորին միանալ և թեկուզ փոքր, բայց մասնակցությունն ունենալ բարեկամ եզդի ժողովրդին աջակցություն ցուցաբերելու հարցում, սեպտեմբերի 28-ին, Շահումյանի հրապարակի դիմացը գտնվող այգում,
Օգնության համար անհրաժեշտ պարագաներն են՝ սնունդ (յուղ, շաքարավազ, բրինձ, ալյուր, մակարոն), մանկական կեր, մանկական հիգիենայի պարագաներ, հագուստ, կոշիկ (սպորտային, հարմարավետ), ծածկոցներ, դեղորայք (առաջին բուժօգնության, հակաբիոտիկներ, շաքարախտով հիվանդների դեղեր և այլն):

Դիտվել է՝ 1507

Մեկնաբանություններ